Ստացիր քո բաժինը քո լեզվով՝

Հերի՛ք է պատճենես
գրողի տարած ԱԲ-ի պատասխանը։

Եթե պատասխանդ սկսվում է «Տես ինչ ասաց Claude-ը՝» բառերով, կամ դու քոմիթ ես անում ութ հարյուր բառ ChatGPT-ի գեներացրած տեքստ, շնորհավորում եմ․ հենց նոր ապացուցեցիր, որ ուղեղդ ընդամենը դեկորացիա է։ Դարվինը կհպարտանար։ Խնդրում ենք՝ մի բազմացիր։

Ահա թե ինչ արեցիր հենց նոր․

Քեզ իսկական հարց տվեցին, ԻՐԱԿԱՆ հարց։ Մարդն ուներ կոնտեքստ և ամենալավ մտադրությունները։ Նա եկավ հենց քեզ մոտ (ինչպիսի՜ պատիվ)։ Իսկ դու վերցրիր հարցը, գցեցիր փրոմփթի դաշտի մեջ և արդյունքը հետ ուղարկեցիր։ Հաստատ քեզ գերարդյունավետ ու խելացի զգացիր… Ցավում եմ, որ պիտի քեզ սա ասեմ, բայց դու դրանով ավելի խելացի չդարձար։ Պարզապես ապացուցեցիր, որ քեզ հարցնելու և ԱԲ-ին հարցնելու միջև որևէ տարբերություն չկա։

Գուշակիր, թե ում է ԱԲ-ն առաջինը փոխարինելու։

Եթե հանկարծ պարզ չէր, ահա թե ինչ պատասխանեցիր՝ Հիանալի հարց է։ Կան մի քանի առանցքային գործոններ, որոնք արժե հաշվի առնել այս՝ նրբերանգներով լի թեման արծարծելիս, որի մասին ինչ-որ մեկն իրոք նեղություն է քաշել մտածել։ Եկեք քայլ առ քայլ վերլուծենք, նորից՝

1. Հասկանալ կոնտեքստը — Կարևոր է նախ ամուր հիմք դնել, որովհետև հենց դա էլ ի սկզբանե քո հարցն էր
2. Հիմնական նկատառումներ — Սա գնահատելիս պետք է հիշել, որ… վստահ եմ, այն ամենը, ինչ հիմա ասելու եմ, երբեք քո մտքով չի անցել։
3. Լավագույն փորձ — Ոլորտի փորձագետները սովորաբար խորհուրդ են տալիս այս Google-ի որոնումը, որը կարող էիր ինքդ անել ընդամենը 3 վայրկյանում։

Եզրափակելով՝ պատասխանը, ի վերջո, կախված է քո կոնկրետ իրավիճակից։ Հուսով եմ՝ սա կօգնի քեզ, երիտասա՛րդ։ Տեղյակ պահիր, եթե ուզում ես, որ որևէ կետ ավելի մանրամասնեմ։ Վա՜յ… Ուղղակի լուսավորվեցինք, նոր Բուդդան քայլում է մեր մեջ։ Շնորհակալ եմ իմաստության այս մարգարիտի համար, որը կարող էի ինքս էլ ստանալ։

Սա խորապես անհարգալից է

Մարդը, որին պատասխանեցիր, ունի այն նույն ԱԲ-ն, ինչ դու։ Եթե նրան պետք լիներ LLM-ի ընդհանրական պատասխանը, վայրկյանների ընթացքում կստանար՝ առանց քեզ հետ խոսելու, ինչը, ի դեպ, շատ ավելի հեշտ է։ Բայց նա հարցրեց քեզ, որովհետև իրեն հետաքրքիր էիր դու։ Քո կարծիքը։ Քո փորձը։ Քո ճաշակը։ Այն ամենը, ինչ մոդելը չունի։

Փոխարենը դու ուղարկեցիր սա․ «Համբերություն չունեի հարցդ կարգին կարդալու և լիարժեք պատասխանելու, դե վերցրու, սա էլ ռոբոտի ասածը»։ Զրույցի մեջ դա նույնն է, ինչ նամակը forward անելը։

Դու ոչ մեկից խելացի չես։ Դու ուղղակի ստիպում ես մարդուն կոնկրետ ժամանակահատվածում կորցնել հարգանքը քո հանդեպ․ այնպես որ, այն հետ բերելը շատ դժվար կլինի։ Դու քո կարծիքը փոխանակեցիր բախտագուշակ թխվածքաբլիթի մի նախադասության հետ ու շարունակեցիր ապրել քո կյանքով։

Եթե շարունակես այսպես, ապա ի՞նչ իմաստ կա ընդհանրապես, որ որևէ մեկը քեզ բան հարցնի։

Մոդելի պատասխանը պատճենելը
մտածել չէ։

Լուծումը բավականին պարզ է

  1. ԱԲ օգտագործել անշուշտ կարելի է։ Այն լավ գործիք է։ Հենց դրա համար էլ ստեղծվել է։ Բայց հանուն մեր հավաքական ողջամտության՝ ԿԱՐԴԱ մոդելի գրածը։ Ամբողջը։ Այո՛, նույնիսկ ցուցակները, կոդը, ամեն-ամեն ինչ…
  2. Որոշիր, թե ինչն է օգտակար, ինչը՝ ոչ։ Մոդելների ինքնավստահությունը ոչ մի կապ չունի ճիշտ լինելու հետ։ Կեսը, հավանաբար, սխալ է, ընդհանրական, կամ երկուսն էլ միասին։ Դա էլ դեռ այն դեպքում, երբ ուղղակի հալյուցինացիա չէ։
  3. Գրիր քո սեփական պատասխանը։ Քո երեք նախադասությունը միշտ հաղթում է աղբանման երեք պարբերությանը։ Ոչ ոք երբևէ չի ասել և չի էլ ասելու․ «Վա՜խ, եղբա՛յրս… երանի այդ պատասխանն ավելի երկար ու ռոբոտային լիներ»։
  4. Եթե իրոք պետք է մեջբերես մոդելը, խնդիր չկա, այնտեղ լավ բաներ էլ կան։ Պարզապես ասա, թե ինչու։ «Հարցրի Claude-ին, և այս մասն իրոք ճիշտ է», այդպես կարելի է։ Գոնե կարդացել ես, թե ինչ է այնտեղ գրված։ Մենք քեզ դեռ սիրում ենք։
  5. Եթե ավելացնելու բան չունես, ոչինչ մի ասա։ Լռությունն էլ է ներդրում։ Կամ ուղղակի ասա․ «Ավելացնելու բան չունեմ»։ Դա բոլորի ժամանակը կխնայի։

«Բայց ես ուզում եմ օգնել․․․»

Ո՛չ, չես ուզում։ Դու փորձում ես օգտակար երևալ՝ առանց օգտակար լինելու աշխատանքն անելու։ Դրանք տարբեր բաներ են։

Օգնել նշանակում է ուշադիր կարդալ, մտածել և պատասխանել այնպիսի ձևով, որը միայն դու կարող էիր անել, կամ գոնե հղկել այն։ ԱԲ-ից բան պատճենելը մարդուն ասում է, որ իր հարցը քո ժամանակին արժանի չէր, այլ միայն չաթբոթի։ Դու քեզ ինչպե՞ս կզգայիր այդ դեպքում։

Այս կայքը ԱԲ-ի դեմ չէ։

Օգտագործիր գործիքները։ Ամեն օր օգտագործիր։ Օգտագործիր այն, որպեսզի ավելի արագ սևագրես, ավելի ստեղծագործ լինես, ավելի շատ սովորես, փակուղուց դուրս գաս։ Հիանալի է։ Հենց դրա համար էլ դրանք գոյություն ունեն։ Արդյունքը մեկնարկային կետ է, ոչ թե պատրաստի աշխատանք։ Վերաբերվիր դրան ինչպես կրտսեր պրակտիկանտի առաջին սևագրին, որովհետև հենց այդպես էլ կա։ Խմբագրիր։ Կրճատիր։ Մի՛ համաձայնվիր։ Դարձրու այն քոնը կամ ընդհանրապես մի՛ ուղարկիր։

Ինչպե՞ս այն օգտագործել

Հաջորդ անգամ, երբ մեկը չխմբագրված LLM տեքստի մի խուրձ նետի քո անձնական նամակների, Slack-ի, կոդի ստուգման կամ ցանկացած այլ տեղ, ուղարկիր սա նրան․

Սեղմիր պատճենելու համար։

Շա՞տ դժվար էր

Ոչինչ։ Նախընտրում ես գրասենյակի համար անվտանգ տարբերա՞կ։ Դա էլ ունենք․

← Ես կապիտալիզմի ստրուկն եմ

— Հարգանքով՝
հավանաբար բոլորը
nohello.net-ի և dontasktoask.com-ի հոգևոր զարմիկը։
Այս էջը գրել է ինչ-որ պատահական մարդ (զարմանալի է, չէ՞)։ Եվ իրոք սրբագրվել է։