Մի՛ պատճենիր
ԱԲ-ին, խնդրում եմ։
Երբ քեզ մի բան են հարցնում, ուզում են ստանալ քո պատասխանը։ Ոչ թե ChatGPT-ի տեքստի մի ամբողջ նկարագրություն։ Մարդու գրած կարճ պատասխանը միշտ էլ ավելի արժեքավոր է, քան ռոբոտինը, անգամ եթե ռոբոտը ճիշտ է։
Ինչ ստացվեց
Քեզ անկեղծ հարց տվեցին։ Դու այն գցեցիր չաթբոթի մեջ, պատճենեցիր պատասխանը և հետ ուղարկեցիր։ Թվաց՝ արագ էր, օգտակար։ Բայց ոչ։
Կարող է և այդպես չթվալ, բայց մյուս կողմում գտնվող մարդը ունի նույն գործիքները, ինչ դու։ Եթե նրան պետք լիներ ընդհանրական պատասխան, ապա մի քանի վայրկյանում ինքն էլ կստանար այն։ Բայց նա հարցրեց հենց քեզ, որովհետև ուզում էր իմանալ․․․ քո կարծիքը, հասկանալ քո ճաշակը, քո դատողությունները։
Աշխարհը լի է այնպիսի մարդկանցով, որոնք չեն ուզում կարդալ ու մտածել։ Մի՛ եղիր նրանցից մեկը։
Փոխարենն արա այսպես
- ԱԲ օգտագործել կարելի է։ Իսկապես։ Այն հիանալի գործիք է սևագրելու համար։ Պարզապես կարդա, թե ինչ է քեզ տվել, հետո գրիր քո սեփական տարբերակը կամ հղկիր տեքստը։ Մի՛ դարձիր միջնորդ նրա և պատասխանի միջև։
- Վերցրու այն հատվածը, որն իսկապես պատասխանում է քո հարցին, իսկ մնացածն անտեսիր։ Երեք նախադասությունը լիովին բավական է։ Անգամ եթե դրանք պատճենված են, գոնե կարդացել ես։
- Եթե պատասխանի մի մասն իսկապես օգտակար է, ուրեմն նշիր այն և բացատրիր, թե ինչու։ «Հարցրի Claude-ին, և ահա այս հատվածն իրոք տրամաբանական է»։
- Եթե ավելացնելու բան չունես, ուղղակի ասա։ «Հստակ կարծիք չունեմ»։ Լռությունն էլ է տարբերակ։
Ուզո՞ւմ ես սա մեկին ուղարկել
Եթե մեկը հենց նոր LLM տեքստի մի խուրձ է ուղարկել քո անձնական նամակների, Slack-ի կամ կոդի ստուգման մեջ, կարող ես նրան ուղարկել այս հղումը։
Սեղմիր պատճենելու համար։
Իսկ ավելի կոպիտ տարբերակ կուզե՞ս
Եթե նախընտրում ես ուղարկել տարբերակը, որտեղ զգացմունքներն ավելի ուժգին են, դա էլ ունենք։
Աշխատավայրում գուցե սա լավ չընդունվի, բայց դու քեզ ավելի լավ գիտես։
Ուսուցի՞չ ես
Եթե ուսանողներդ քեզ ԱԲ-ի գեներացրած դիպլոմային աշխատանք կամ նախագիծ են հանձնում, կարող ես նրանց ուղարկել այս հղումը՝
Բոլորը
Գրել է ինչ-որ պատահական մարդ (հավատում ես, թե ոչ)։ Ինչպես հին ու բարի ժամանակներում։